Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 25 մասնակից


Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի 25 մասնակցի։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօրվա բողոքի ակցիաները, հիշեցնենք, սկսել է Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։

Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկաններն այստեղ մեծ պատ են կազմել և թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին։ Ակցիայի մասնակիցները նախատեսում էին թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության այս մասնաշենք։

XS
SM
MD
LG