Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Այսօր Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապով քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: