Մատչելիության հղումներ

Երկրաշարժի հետևանքով քարաթափում՝ Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնում. տուժածներ չկան


Բժշկական կենտրոն Երևանում, արխիվ
Բժշկական կենտրոն Երևանում, արխիվ

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով քարաթափումներ են գրանցվել Առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Նախարարության հաղորդմամբ` տուժածներ չկան:

Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գիշերվա ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

Հիշեցնենք, որ երեկ 4․7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել ժամը 15։29-ին, էպիկենտրոնում՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել էր 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվել էր Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ: ԱԻՆ-ը զգուշացրել էր հետցնցումների մասին: Այսօր կեսգիշերն անց ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել` 2-3 բալլ ուժգնությամբ:

Նախարարությունից երեկ հայտնել էին, որ երկրաշարժի հետևանքով բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի, բոլորի վիճակը թեթև ծանրության է

XS
SM
MD
LG