Մատչելիության հղումներ

«Պարզվեց, որ կա ևս մեկ դավաճանական փաստաթուղթ»․ կայացավ Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքը


Ազատության հրապարակում այսօր կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքը։

Մանուկյանը հայտարարեց, որ նախօրոք հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքն ուժի մեջ է, օրակարգն էլ չի փոխվել՝ «ազատվել դավաճան վարչապետից», կազմել ժամանակավոր կառավարություն և ստեղծել արդար ընտրություն անցկացնելու պայմաններ։

«Երկու օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որը ստիպեց ինձ դիմել ժողովրդին և հավաքել ձեզ մինչև ամսի 20-ի հանրահավաքը, որ միասին խոսենք․ պատահաբար պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունը, կա գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց։ Նախկինում չէինք հասկանում, թե ինչո՞ւ ենք կորցնում մեր սահմանները, բայց պարզվեց, որ կա ևս մեկ դավաճանական փաստաթուղթ», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Մեր հայրենիքը մեր աչքի առջև կործանում են մինչև վերջ, մի հոգի։ Այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը, առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից ծախի պետությունը, այդպիսի բան մենք մինչև հիմա չէինք տեսել»։

Նշենք, որ օրերս համացանցում շրջանառվեց մի փաստաթուղթ, որը ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված ու չհրապարակված հուշագիր։ Ենթադրյալ հուշագիրը, ըստ այդմ, կազմվել է դեկտեմբերին և վերաբերում է Արցախի ու Սյունիք տարածքներին, հրապարակվածը միայն տեքստի լուսապատճենն է՝ առանց ստորագրության։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իշխանություններից բացատրություն էին պահանջում։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG