Գերմանիայի կառավարությունը մտադիր է արգելել երկիր մուտքը Չեխիայից և Ավստրիայի դաշնային Տիրոլ նահանգից՝ կորոնավիրուսի նոր շտամների տարածման պատճառով:
Չեխիայում ներկայումս տարածվում է բրիտանական տեսակը, Տիրոլում՝ հարավաֆրիկյանը:
Ավելի վաղ Գերմանիան սահմանափակել է մուտքը Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Հարավային Աֆրիկայից:
Արգելք սահմանելու պահանջով դաշնային կառավարությանն են դիմել Բավարիան և Սաքսոնիան: Մարզային իշխանությունները կոչ են անում մշտական վերահսկողություն իրականացնել սահմանին: