Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է այսօր։
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը այլ մանրամասներ չի հաղորդում։