Մատչելիության հղումներ

ԵԿՄ-ն, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստ է գումարել


Երեկ՝ փետրվարի 4-ին կայացել է Երկրապահ մակավորական միության (ԵԿՄ) վարչության և մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստը:

Նիստը նախագահել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Քննարկվել են, մասնավորապես, սեպտեմբերի 27-ին պարտադրված պատերազմում ընդհանուր իրավիճակի և ԵԿՄ-ի մասնակցության, ԵԿՄ վարչության հանձնաժողովների նախագահների համալրման, վարչության նախագահություն ընտրելու և ընթացիկ այլ հարցեր։

Նիստին ներկա են եղել վարչության անդամներ՝ Հայաստանի Պաշտպանության նախարար, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը 2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում ոտքերի ու մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ էր ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG