Լեռնային Ղարաբաղում վիրավորվել է Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։
Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց ԵԿՄ Երևանի խորհրդի ղեկավար Պետրոս Եղիկյանը՝ Սասուն Միքայելյանը ոտքերի ու մեջքի հատվածում բեկորային վիրավորումներ է ստացել, այս պահին նրան վիրահատում են Մուրացան հոսպիտալում (ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ)։
Միքայելյանի առողջական վիճակը, Պետրոս Եղիկյանի խոսքով, բժիշկները գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։
«Վիրավորվել է երեկ՝ Արցախի հարավային հատվածում, այսօր կարողացել ենք տեղափոխել Երևան»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ԵԿՄ Երևանի խորհրդի ղեկավարը։