Մատչելիության հղումներ

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում «Sputnik V»-ի ձեռքբերման շուրջ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին, հայտնում են նախարարությունից:

Նախարարն ասել է, որ հայ մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

XS
SM
MD
LG