Մատչելիության հղումներ

Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ


Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել պատվաստանյութին, որի շնորհիվ երկրում կսկսվի քաղաքացիների պատվաստումը` օգտագործելով կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենալավ պատվաստանյութերից մեկը»,- փետրվարի 1-ին հայտարարել է «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Ըստ հաղորդագրության` ռուսական պատվաստանյութն արդեն գրանցվել է աշխարհի 15 երկրում։ Նշվում է, որ պատվաստանյութը Հայաստանի հավանությունն է ստացել Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլի արդյունքների հիման վրա։ Հայաստանում լրացուցիչ ուսումնասիրություններ չեն անցկացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG