Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել ևս 96 փախստական։
«2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում բնակության նախկին վայր է վերադարձել 51 հազար 947 մարդ», - հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձողների թիվը։