Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ 50 հազար 658 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ ռազմական գործողությունների ավարտից ի վեր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վերջին օրերին խաղաղապահների ուղեկցությամբ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է մեկնել 137 մարդ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձողների վերաբերյալ թվային տվյալները։