Պաշտոնական Բաքուն սկսել է տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ) և պետական այլ օրգաններ հիմնել Ղարաբաղում` իր վերահսկողության տակ անցած տարածքներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը:
Ըստ հաղորդագրության, կառավարության ղեկավար Ալի Ասադովը այսօր մի շարք որոշումներ է ստորագրել` հանձնարարելով մինչև մարտի 1-ը Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին առաջարկներ ներկայացնել այդ տարածքների վերականգնման, ինչպես նաև պետական մարմինների ստեղծման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե նախատեսում է ազատագրված տարածքների վերակառուցման ու զարգացման եռամյա ծրագիր իրագործել` 2022-25 թվականների ընթացքում: