Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք է առաջադրել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)։ ԱԱԾ միջնորդել է դատարանին՝ Բադասյանին կալանավորելու համար։
Պապիկյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել։