Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին


Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր բերման է ենթարկել Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով՝ Բադասյանը ԱԱԾ է տեղափոխվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետի հասցեին ուղղված սպառնալից հայտարարությունների համար:

Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր հայտարարել էր. «Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»։

Լրագրողների ճշտող հարցին՝ ինչ տարբերակո՞վ, Բադասյանն արձագանքել էր՝ բոլոր տարբերակներով, այդ թվում՝ զենքի։ «Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում։ Ես գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ինքը պետք է վերանա և հեռանա» , - ասել է Բադասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG