Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Սալիվանին ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ ԱԽ գրասենյակի, հեռագրում մասնավորապես ասված է. - «Հարգելի պարոն Սալիվան, խնդրում եմ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները և փորձը էապես կնպաստեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղմանը:

Հայաստանը մեծապես կարևորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության և անվտանգության հաստատման գործում։

Հուսով եմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ՝ քննարկելու հայ-ամերիկյան գործընկերությունը` այն ավելի համընդգրկուն ու համապարփակ դարձնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG