Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսքով` Թուրքիան 11 անգամ ավելացրել է ռազմական ծրագրերի ֆինանսավորումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անցած հինգ տարում ռազմական ծրագրերի ֆինանսավորումը 11 անգամ է ավելացվել:

«Անցած 5 տարում մենք հավանություն ենք տվել մոտ 350 նոր ծրագրերի, բյուջեն կազմել է 5 և կես միլիարդ դոլար, բայց մենք ֆինանսավորումը 11 անգամ ավելացրել ենք և հասցրել ենք 60 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը:

Նախօրեին տեղի է ունեցել «Ստամբուլ» ռազմանավը նավատորմին փոխանցելու հանդիսավոր արարողությունը: «Ստամբուլ» ֆրեգատը կառուցել են Milli Gemi («Ազգային նավ») ծրագրի շրջանակներում:

Այն մեկնարկել է 1996 թվականին, սակայն անբավարար ֆինանսավորման հետևանքով առաջին նավի՝ «Հեյբելիադի» կառուցումը հետաձգվել է: Այդ նավը թուրքական ռազմական նավատորմին են հանձնել 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG