Մատչելիության հղումներ

Լոնդոնը և Վաշինգտոնը դատապարտում են Ռուսաստանում ընդդիմության նկատմամբ բիրտ ուժի կիրառումը


Ոստիկանները պատրաստվում են ցրել բողոքի ակցիան, Մոսկվա, 23 հունվարի, 2021թ.
Ոստիկանները պատրաստվում են ցրել բողոքի ակցիան, Մոսկվա, 23 հունվարի, 2021թ.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանում ընդդիմության չարտոնված ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և հազարավոր ակտիվիստներին բերման ենթարկելու գործելակերպը:

Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը երեկ Մոսկվային կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

«Միացյալ Թագավորությունը խստորեն դատապարտում է ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու Ռուսաստանի իշխանության գործելակերպը, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները պաշտպանելու հարցով Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ-ում ստանձնած միջազգային պարտավորությունները և ազատել ձերբակալվածներին»,- Թվիթերի պաշտոնական էջում գրել է արտգործնախարաար Ռաաբը:

Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են ռուսաստանյան քաղաքներում ցուցարարների և լրագրողների նկատմամբ կոշտ ռազմավարության գործադրումը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը և դրան հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում դաժան միջոցների կիրառումը քաղաքացիական հասարակության և հիմնարար ազատությունների հետագա սահմանափակումների մտահոգիչ նշաններ են»,- հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

XS
SM
MD
LG