Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն կարճել է Վանեցյանին առնչվող քրեական գործը


Արթուր Վանեցյան, արխիվ
Արթուր Վանեցյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գործն առնչվում էր պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելուն․ ըստ իրավապահների, իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել է 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի` նրան տալով գնդապետի կոչում:

ԱԱԾ-ն նաև հայտնել էր, որ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում պետության պատճառված որևէ վնաս չի վերականգնվել։

«Հայրենիք» կուսակցության նախագահը գործը շինծու էր որակում՝ նշելով, որ ինքն իր քաղաքական ակտիվության պատճառով է հետապնդման ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG