Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում է


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Մոսկվայի «Մատրոսկայա տիշիա» հայտնի մեկուսարանը։ Երեկ Խիմկիի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած դատարանի արտագնա նիստում նա դատապարտվել է 30-օրյա նախնական կալանքի։

Հանրային մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը այցելել է բանտարկյալին, որից հետո Տելեգրամում նա գրել է, որ Նավալնին նստած է երեք տեղանոց խցում, բայց առաժմ մենակ է՝ կորոնավիրուսային ռեժիմի կարգավորումների համաձայն, որպես արտասահմանից եկած մարդ, Նավալնին14-օրյա կարանտինի մեջ է լինելու։

44-ամյա ընդդիմադիր գործիչը Ռուսաստանում թունավորվելուց հետո անցած աշնանը անգիտակից վիճակում տեղափոխվել էր Բեռլին։ Բուժվելուց ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո անցած կիրակի երեկոյան նա վերադարձավ Ռուսաստան ու անմիջապես ձերբակալվեց օդանավակայանում։

«Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում ժամանակին նստել են, երբեմն հանկարծակի մահացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննդատող ընդդիմադիր գործիչներ, Կրեմլի կոռուպցիոն գործարքները բացահայտած անհատներ, այդ թվում՝ փաստաբան Սերգեյ Մագնիտսկին։

XS
SM
MD
LG