Մատչելիության հղումներ

Յուլիա Նավալնայա՝ «Մի՛ վախեցեք»


 Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայա
Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայա

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, վախը մի կողմ դնելու կոչով է դիմել Բեռլինից վերադառնալուն պես ձերբակալված ամուսնու աջակիցներին:

«Ալեքսեյն ասել է, որ ինքը չի վախենում, ես էլ չեմ վախենում և ձեզ հորդորում եմ չվախենալ, բոլորիդ շնորհակալ եմ` մեզ աջակցելու համար»,- ասել է Յւլիա Նավալնայան:

Ալեքսեյ Նավալնին անցած գիշերն անցկացրել է Խիմկի մերձմոսկովյան ավանի ոստիկանության բաժանմունքում: Այսօր Նավալնիի փաստաբանները և աջակիցներից մի քանիսը կարողացել են նրան այցելել բաժանմունքում:

Այս պահին ՌԴ ներքին գործերի նախարարության Խիմկիի վարչության շենքում դատարանը քննում է Նավալնիի խափանման միջոցի հարցը:

XS
SM
MD
LG