Մատչելիության հղումներ

Փհենյանը ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»


Հյուսիսային Կորեայում հինգշաբթի կայացած զորահանդեսին, ըստ տեղական լրատվամիջոցների, ցուցադրվել են բալիստիկ նոր հրթիռներ։

Փհենյանի Կիմ Իր Սենի անվան հրապարակում Հյուսիսկորեական բանակի ուժի ցուցադրումը նվիրված էր իշխող «Աշխատանքային» կուսակցության 8-րդ համագումարին։ Զորահանդեսն ընդունել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Երբ բեռնատար քարշակները հրապարակ են մտցրել սև գույնի մեծ հրթիռներ, հաղորդավարը հայտարարել է, թե դրանք աշխարհի ամենահզոր զենքերն են։ Հաղորդելով այս մասին` «Ռոյթերսը»-ը նշում է, որ անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել, թե արդյոք հրթիռները իսկական են։

Ամեն դեպքում Փհենյանը արդեն մի քանի սերնդի բալիստիկ հրթիռներ է մշակել ստորջրյա արձակումների համար, և վերլուծաբանների կարծիքով` Հյուսիսային Կորեան պատրաստվում է այդ հրթիռներին համապատասխան սուզանավ ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG