Նյու Յորքի քաղաքային իշխանությունները խզում են բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող ընկերություններիը միավորող Trump Organization-ի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն։
«Եթե կազմակերպությունը և դրա ղեկավարությունը ներգրավված են հանցավոր գործունեության մեջ, մենք իրավունք ունենք խզել այդ կառույցի հետ կնքված պայմանագրերը», - հայտարարել է քաղաքապետը։
ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի իշխանությունները այս քայլին են դիմել՝ հունվարի 6-ի իրադարձությունների ընթացքում Թրամփի ցուցաբերած պահվածքի պատճառով։ Reuters-ի տեղեկություններով՝ Նյու Յորքի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը Trump Organization-ին տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ են ապահովում։