Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հունվարի 11-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում են կառավարությունից:
Ըստ հաղորդագրության` Մոսկվայում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ այս այցի մասին լուրեր էին շրջանառվում, սակայն մինչ այս պահը կառավարությունից ոչ հերքում, ոչ հաստատում էին այն: