Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի մարտունակությունը կհզորացվի, քանի որ դա անհրաժեշտ է պաշտպանությունը երաշխավորելու համար:
Այդ մասին նախագահն ասել է Աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում:
Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության համագումարը տեղի է ունենում աշխարհի մեծ մասից մեկուսացված և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրում առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Վիճակն էլ ավելի են բարդացնում վերջին շրջանում տեղի ունեցած բնական աղետները:
Համագումարում Կիմ Չեն Ընը խոսել է բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ նախկինում այդ ուղղությամբ ընդունված մի շարք որոշումներ տակավին չեն իրագործվել: