Մատչելիության հղումներ

Իրանում 3 մարդ մահապատժի ենթարկվեց` ահաբեկչության ու ծանր հանցագործության մեղադրանքով


Այսօր առավոտյան Իրանի Բելուջիստան նահանգում երեք տղամարդ մահապատժի է ենթարկվել։ Երկուսը ահաբեկչության, իսկ երրորդը՝ զինված հարձակման ու սպանության մեղադրանքով։

Իրանը մահապատիժ կիրառելու առումով աշխարհի վատթարագույն երկրներից մեկն է։ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անցյալ տարի հայտարարել էր, որ միայն 2019 թվականի ընթացքում Իրանի իշխանությունները առնվազն 251 մարդու մահապատժի են ենթարկել։ Իրանը փոքրաթիվ երկրների ցանկում է, որտեղ մահապատժի են ենթարկվում նաև անչափահասները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG