Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմն ու ահաբեկիչները. ամփոփում


Լուսանկարը Արցախի պաշտպանության նախարարության տեսանյութից, ըստ իրավապահների` լուսանկարում Սիրիայի Իդլիբ նահանգի 32-ամյա բնակիչ Յուսուֆ էլ Աբեդ Հաջին է
Լուսանկարը Արցախի պաշտպանության նախարարության տեսանյութից, ըստ իրավապահների` լուսանկարում Սիրիայի Իդլիբ նահանգի 32-ամյա բնակիչ Յուսուֆ էլ Աբեդ Հաջին է

Ղարաբաղյան պատերազմի առանձնահատկություններից մեկն էր Մերձավոր Արևելքից և Լիբիայից վարձկանների օգտագործումը Ադրբեջանի կողմից կռվելու համար: Դա լրիվ նոր երևույթ էր հարավկովկասյան տարածաշրջանում, ինչը սպառնում էր տարածաշրջանը վերածել երկրորդ Սիրիայի, որտեղ ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող քաղաքացիական պատերազմում ակտիվորեն ներգրավված են ջիհադիստ գրոհայինները:

Նրանց Ադրբեջան տեղափոխելու մասին առաջիններից մեկը հայտնեց ամերիկացի լրագրող Լինսի Սնելը…

Պատերազմի սկսելու հենց առաջին օրերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող սիրիացի խմբավորումների մասին հանդես եկավ հայտարարությամբ` խորը մտահոգություն հայտնելով և շահագրգիռ պետություններին կոչ անելով գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանք անմիջապես դուրս հանվեն տարածաշրջանից:

Մինչ պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունը միջազգային լրատվամիջոցներն արդեն գրել էին Մերձավոր Արևելքից Ղարաբաղ վարձկաններ տեղափոխելու մասին:

Այս մասին «Ազատության» ամփոփիչ հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել և լսել ստորև.

Ղարաբաղյան պատերազմն ու ահաբեկիչները. ամփոփիչ
please wait

No media source currently available

0:00 0:14:32 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG