Խորհրդարանում քիչ առաջ ավարտվեց վարչապետ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումից հետո Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պնդել է` իրենց օրակարգը չի փոխվել, և ասել է այն ամենը, ինչ ասում են խորհրդարանի պատերից դուրս, այսինքն` պահանջում են վարչապետի հրաժարականը:
Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ասել է, որ արտահերթ ընտրություններն իրենց համար ընդունելի կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետի պաշտոնում:
Վարչապետի հետ այժմ հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: