Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 114-ով՝ հասնելով 157 հազար 948-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 562-ով և հասել 139 հազար 675-ի:
Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 1413 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 585 հազար 057-ի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 775-ի, ևս 674 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 824 մարդ։