Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը:
Այսօր շարունակվել են նաև գործադուլը, դասադուլը: Հանրապետության հրապարակում այսօր ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում կառավարումը, ասաց, որ ինքը պաշտպանում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օհանյանը նաև նշեց, որ այս պատերազմում պարտվել է իշխանությունն իր անգրագիտությամբ և ոչ թե բանակը:
Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ վրաններ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ գիշերել են:
Մանրամասները` այստեղ