Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Արցախ է վերադարձել ավելի քան 42 հազար փախստական։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է մեկնել ևս 470 մարդ։
Ռուսաստանցի խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմը 23 դիտակետերում։
Խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են մշտական բնակության վայրեր քաղաքացիների անվտանգ վերադարձը, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառույցների օբյեկտները, նաև նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։