Մատչելիության հղումներ

Ջահերով երթ դեպի Եռաբլուր պանթեոն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն։ Այն մեկնարկեց Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից։

Երթին մասնակցում էին Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, «Հայերնիքի փրկության շարժման» անցումային շրջանի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայերնիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Շաբաթներ շարունակ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի, անհնազանդության ակցիաներ են կազմակերպում, «Արժանապատվության երթեր»: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը լքի վարչապետի պաշտոնը:

Օրեր առաջ ունեցած երթի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն (դաշնակցական) ասաց, որ դեկտեմբերի 22-ը հայտարարում են իրենց պայքարի ամենավճռական օրը: Ընդդիմադիրները երեքշաբթի հայտարարեցին համահայաստանյան գործադուլի ու դասադուլի օր:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ ամեն օր ենթ են իրականացնելու, այն կոչվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթավերջին` հանրահավաք:

«Հայրենիքի փրկության շարժումն» անցումային շրջանի թեկնածու է ներկայացրել` Վազգեն Մանուկյանին:

Այսօր նաև «Հայրենիքի փրկության շարժումը» հայտնել է, որ վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ից Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ հիշատակի երթ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

XS
SM
MD
LG