Մոլդովայի գյուղատնտեսները խորհրդարանի մոտ բողոքի ակցիային եկել էին տրակտորով։ Նրանք իշխանություններից պահանջում են հրաժարվել գյուղատնտեսական ապրանքների ավելացված արժեքի հարկը բարձրացնելու նախաձեռնությունից։ Գալիք տարի նախատեսվում է այդ հարկը 8 տոկոսից դարձնել 12 տոկոս։ Ֆերմերները նաև փոխհատուցում են պահանջում անցած ամռան երաշտից կրած վնասների դիմաց։
Ոստիկանները երեկ փակել էին խորհրդի մուտքը, տեղի ունեցած բախումների հետևանքով չորս ոստիկան է տուժել։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ իշխանությունները մտադիր են գյուղատնտեսական ապրանքների ավելացված արժեքի հարկը բարձրացնել մինչև հունիսի 1-ը։ Ֆերմերները հայտարարել են, որ մինչև վերջ կանգնելու են դա թույլ չտալու համար։