Մատչելիության հղումներ

Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պնդելով, թե վերջին օրերին ստեղծված «մտահոգիչ իրավիճակը հաջողվել է կարճ ժամկետում հանգուցալուծել»։

Թե ում մեղավորությամբ և ինչպես էր ստեղծվել այդ իրավիճակը՝ Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել։ «Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետևում ենք։ Նման դեպքերը հավելյալ ծանրություն են ստեղծում խաղաղապահների համար», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Ավելի վաղ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաստատել էր, որ անցած շաբաթավերջին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մերձակայքում հրադադարի ռեժիմը խախտվել էր, կողմերի միջև բախումներ էին սկսվել։ Մուրադովը պնդել էր, թե ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը կայունացել է, սակայն չէր հստակեցրել՝ ում վերահսկողության տակ են հիմա այդ բնակավայրերը։

XS
SM
MD
LG