Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի հեռացումը ժամանակի հարց է, վստահեցնում է Տիխանովսկայան 


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ

Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռացումը ժամանակի հարց է, հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան The New Yorker-ին տված հարցազրույցում։

Ներկայացնելով իրեն որպես «ժողովրդավար Բելառուսի առաջնորդ», Տիխանովսկայան պնդել է՝ ցուցարարներն անում են հնարավոր ամեն բան արտաքին աշխարհի ուշադրությունը գրավելու համար, սակայն «նրանցից շատերն են հիասթափված»։ «Երբ ես սովորական քաղաքացի էի, կարծում էի, թե Եվրոպան այնքան մոտ ու հզոր է, իսկ նրա առաջնորդներն՝ այնքան ուժեղ, որ անպայման ինչ-որ բան կանեն։ Հիմա տեսնում եմ, որ թեև նրանք իրենց մտահոգությունն ու համերաշխությունն են հայտնում, սակայն իրականում որևէ բան չեն կարող անել», - ասել է նա։

Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չի ճանաչել օգոստոսի սկզբին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց պաշտոնական արդյունքներով հաղթող էր ճանաչվել արդեն 25 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահի և նրա մերձավոր շրջապատի դեմ, Լուկաշենկոն, սակայն, շարունակում է պաշտոնավարել ու ճնշել ընդդիմության բազմահազարանոց ցույցերը։

XS
SM
MD
LG