Մատչելիության հղումներ

Մինսկում ոստիկանները սկսել են բերման ենթարկել կիրակնօրյա ակցիաների մասնակիցներին


Մինսկում ոստիկանները սկսել են բերման ենթարկել կիրակնօրյա ակցիաների մասնակիցներին։ Քաղաքի տարբեր շրջաններում մարդիկ կրկին փողոցներ են դուրս եկել` իրենց բողոքը հայտնելու կեղծված ընտրությունների և Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը շարունակվելու դեմ։

Բելառուսի ընդդիմությունը, ինչպես նաև Եվրամիությունը, ԱՄՆ-ն չեն ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որի կրկին նախագահ է ընտրվել ավելի քան քառորդ դար երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։

Օգոստոսի 9-ից սկսած Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում, հատկապես կիրակի օրերին հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ։ Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել հավաքվող մարդկանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG