Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին: