Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդուման հավանություն է տվել նախկին նախագահին ու նրա ընտանիքի անդամներին անվտանգության երաշխիքներ տվող օրինագծին


Ռուսաստանի Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը անվտանգության երաշխիքներ է տալիս երկրի նախկին նախագահին ու նրա ընտանիքի անդամներին։

Փոփոխությունը կատարվել է Սահմանադրության վերջին բերափոխումներին համապատասխան։ Օրենքի ուժ ստանալու համար փաստաթուղթը պետք է արժանանա նաև Դաշնային խորհրդի հավանությանը, ապա՝ նախագահի վավերացմանը։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահը պաշտոնաթողությունից հետո կստանա անձեռնմխելիություն՝ նրան չեն կարող ազատազրկել, ձերբակալել կամ ենթարկել վարչական ու քրեական պատասխանատվության։

Այս արտոնությունից նախկին նախագահին կարող է զրկել միայն Դաշնային խորհուրդը՝ հայրենիքի դավաճանության կամ՝ այլ ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում, որը պետք է հաստատեն երկրի Գերագույն և Սահմանադրական դատարանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG