Մատչելիության հղումներ

Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը «պատրաստ է սկսել առաքելությունը»


Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիք, արխիվ
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիք, արխիվ

Ռուս և թուրք զինվորականները ավարտել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի նախապատրաստական աշխատանքները և արդեն պատրաստ են սկսել իրենց առաքելությունը, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Մեր զինվորականները շուտով կտեղակայվեն, որպեսզի հետևեն հրադադարի պահպանմանը», - ասել է թուրք պաշտոնյան՝ առանց հավելյալ մանրամասների։

Մինչ այդ BBC-ի աղբյուրները հաղորդել էին, որ համատեղ կենտրոնն ամենայն հավանականությամբ կգործի ադրբեջանական Բարդա քաղաքում, կբացվի դեկտեմբերի 10-ին, երբ Ադրբեջանում ռազմական շքերթ կանցկացվի՝ Թուրքիայի նախագահի մասնակցությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, թուրք զինվորականները դաշտային պարեկություն չեն իրականացնելու և միայն հեռակա՝ տեխնիկական միջոցներով ու անօդաչու թռչող սարքերով են հետևելու Ղարաբաղում տիրող իրավիճակին։

XS
SM
MD
LG