Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան


Թուրքական TRT հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվելու է երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Ըստ TRT-ի՝ Էրդողանն ու Ալիևը քննարկելու են նաև ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր, որը հրադադարի մոնիթորինգ է իրականացնելու Լեռնային Ղարաբաղում։

Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ազերբայջանը» հաղորդել էր, որ Թուրքիայի նախագահը ներկա է գտնվելու դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք հաղթանակի զորահանդեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG