Մատչելիության հղումներ

Լավրովը և Բայրամովը հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 21-ը հոկտեմբերի, 2020թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 21-ը հոկտեմբերի, 2020թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հերթական հեռախոսազրույցն է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի այլ հարցեր։

Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Լավրովի հեռախոսազրույցներից առաջ Մոսկվա էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, ով համատեղ ասուլիսում խոսել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների ու Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների մասին։

XS
SM
MD
LG