Մատչելիության հղումներ

Վարչապետն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է արցախյան հակամարտության շուրջ զարգացումները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:

Համաձայն հաղորդագրության, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG