Մատչելիության հղումներ

Այվազյանը և Լավրովը հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ «մի շարք քայլեր են ուրվագծել»


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 7-ը դեկտեմբերի, 2020թ․
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 7-ը դեկտեմբերի, 2020թ․

Պաշտոնական Մոսկվան հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հարցով հումանիտար խնդիրների լուծմամբ, Երևանի հետ այդ ուղղությամբ մի շարք քայլեր են ուրվագծվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո։

«Մենք բավարարված ենք, որ հրադադարն իսկապես պահպանվում է արդեն մեկ ամիս, տեղի է ունենում փախստականների վերադարձ։ Կա առաջընաթ զոհվածների մարմինների, գերիների փոխանակման, անհետ կորածների որոնման հարցերում։ Թեև, ինչպես այսօր արդեն նշել ենք, մենք հետաքրքրված ենք, որպեսզի այդ սուր հումանիտար հարցերը հնարավորինս արագ լուծվեն։ Եվ այսօր այդ ուղղությամբ մի շարք քայլեր ենք ուրվագծել», - հայտարարել է Լավրովը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG