Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Արա Այվազյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ


Մեկնարկել է աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկանում ենք Հայաստանի արտգործնախարարության խոսնակի ֆեյսբուքյան էջից։

Սա Հայաստանի նոր արտգործնախարարի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է Լավրովի հետ: Նրանց նախորդ բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի 21-ին` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության Երևան այցի ընթացքում:

Ակնկալվում է, որ այսօր երկու երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ կապերի ողջ շրջանակը: Բանակցությունների առանցքային թեման, այդուհանդերձ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտներն են, փոխանցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG