Մատչելիության հղումներ

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է


Թուրքական լիրան, որն այս տարի մի քանի անգամ արդեն ռեկորդային անկում է գրանցել, երեկ կրկին արժեզրկվել է, երբ ամերիկացի կոնգրեսականները համաձայնության են եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Օրենսդիրներն այս դրույթը ներառել են Ամերիկայի հաջորդ տարվա ռազմական բյուջեի նախագծում` պարտավորեցնելով ԱՄՆ նախագահին փաստաթղթի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ` ռուսական S-400 համակարգերը գնելու համար: Ակնկալվում է, որ նախագիծը օրենքի ուժ կստանա առաջիկա շաբաթներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ավարտում է լիազորությունները հաջորդ տարվա հունվարին, հայտարարել էր, թե վետո կդնի փաստաթղթի վրա: Այդ դեպքում, սակայն, կսառեցվեն ռազմական ոլորտի բոլոր ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, մի բան, որ անցած 60 տարում չի արել ԱՄՆ որևէ նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG