Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 28 հազար դեպք


Ռուսաստանում կամավորներին ներարկում են EpiVacCorona պատվաստանյութը, Տյումեն, 2- ը դեկտեմբերի, 2020թ.
Ռուսաստանում կամավորներին ներարկում են EpiVacCorona պատվաստանյութը, Տյումեն, 2- ը դեկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի 28 հազար 145 դեպք, այդպիով ամբողջ Դաշնությունում վարակված մարդկանց թիվը հասել է 2 միլիոն 375 հազար 546-ի: Միայն մայրաքաղաք Մոսկվայում նոյեմբերի 3-ին գրանցվել է վարակի 7 հազար 750 դեպք:

Անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 554 հիվանդ: Ընդհանուր հաշվով այդ վարակից մահացած ռուսաստանցիների թիվը հասել է 41 հազար 607-ի:

Նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ կամավորների շրջանում իրականացվւմ է պատվաստանյութի ներարկման լայնածավալ ծրագիր: Պուտինն ասել է, որ Sputnik V տեսակի պատվաստանյութն առաջին հերթին պետք է տրամադրվի ուսուցիչներին և բուժաշխատողներին:

Պուտինի փոխանցմամբ, Ռուսաստանում առաջիկա օրերին կարտադրվի պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ: Sputnik V-ն Ռուսաստանում ստեղծված և պատկան իշխանությունների կողմից հաստատված երկու պատվաստանյութերից մեկն է:

Ռուսաստանում գիտնականներն այս օրերին աշխատում են կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութի ստեղծման վրա:

XS
SM
MD
LG