Արդեն դեկտեմբերի վերջին Եվրամիության առաջին քաղաքացիները հնարավորություն կստանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ շուրջ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի պայմանագրեր միությունն արդեն կնքել է տարբեր ընկերությունների հետ, որոնք այժմ վերջին փորձարկումներն են անում: