Մատչելիության հղումներ

Մոսկվան գերիների և աճյունների փոխանակման ձգձգման մեջ դիտավորություն չի տեսնում


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում դիտավորյալ ձգձգման միտում չի նկատում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե գործընթացում առաջ շարժվելու համար կան օբյեկտիվ դժվարություններ։ Դրանց շարքում Լավրովը նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու այն հանգամանքը, որ մինչ օրս անհետ կորածների հստակ ցուցակներ չկան։

Հայտարարությունից ժամեր առաջ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստում պնդել էր, թե «Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների ու պատանդների փոխանակումը»։

XS
SM
MD
LG