Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 57 տոկոսը դրական է վերաբերվում Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը


Ռուսաստանցի խաղաղապահները Դադիվանքի մոտ, 24-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուսաստանցի խաղաղապահները Դադիվանքի մոտ, 24-ը նոյեմբերի, 2020թ․

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 91 տոկոսը տեղյակ է կամ լսել է ղարաբաղյան հակամարտության մասին, միևնույն ժամանակ նրանցից 69 տոկոսը ենթադրում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքները։

Հարցվածների 58 տոկոսի կարծիքով՝ հակամարտող կողմերից և ոչ մեկը հաղթող չէ, 14 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանն է հաղթել, 1 տոկոսի կարծիքով միայն՝ Հայաստանը։

Հարցված ռուսաստանցիների կեսից ավելին՝ 57 տոկոսը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը, բացասական՝ 25 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG