Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային հետ կանչել Մինսկի խմբի համանախագահների կազմից


Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։ Այդ մասին ասված է Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօր ընդունած հայտարարության մեջ։

«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիայի հետկանչի պահանջով։ Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը», - նշված է ադրբեջանական խորհրդարանի հայտարարությունում։

Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

Հայաստանը և Արցախը ողջունել են Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Ադրբեջանը քննադատել է այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG